Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրին  ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորման զինյալները կողոպտում խաղաղ բնակիչների տները: Զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Միմյանց հետ խոսելիս զինյալներն ասում են, որ «Քրդի մալը (ապրանքը) հալալ է»:«Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմագործողության սկզբից ի վեր՝ նմանատիպ դեպքերը հաճախակի բնույթ են կրում: