Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմում:

2017 թ. դեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրված վեց քահանաները ևս, ավարտելով քառասնօրյա պատրաստության շրջանը, իրենց հոգևոր սպասավորությունը կբերեն տարբեր թեմերում:

Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Պատվականյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանը' Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Հրանտ քահանա Մանուկյանը' Կանադայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը' Բուլղարիայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը' Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը' Վիրահայոց թեմում: