«Իրատես» թերթը գրում է.
«ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի գլխին կրկին սեւ ամպեր են կուտակվում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ լրատվամիջոցներից մեկը բացահայտել էր պատգամավոր-բրոքերի իրական դեմքը, նա ամեն ինչ արեց, որ այդ ամենից «մաքուր» դուրս գա:
Սակայն այս օրերին կրկին Բաղրամյան 26-ում մտածում են, որ օրումեջ կոռուպցիայից ու տնտեսական քաղաքականությունից «օձիք թափ տվող» ընդդիմադիր պատգամավորը մոռանում է, թե իրականում ով է ինքը: Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ եթե շարունակի չափն անցնել, այս անգամ չեն խնայի:
Մինչ այդ, մեր տեղեկություններով, առաջիկայում Միքայել Մելքումյանին նորից կհիշեցնեն խոսքի ու գործի միջեւ եղած ահռելի անդունդը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում