Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:
Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու:
Հարցման արդյունքներով՝ «Տարվա հասարակական գործիչ» անվանակարգում մրցանակը տրվեց ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանին։
Նշենք, որ Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան հիմնադրվել է 2014թ. նոյեմբերի 10-ին, Հայաստանում գործող մի քանի տասնյակ հաշվապահական հաշվառման գրասենյակների ներկայացուցիչների նախաձեռնությամբ:
Ասոցիացիայի առաքելությունն է աջակցել Հայաստանում ՓՄՁ հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը: Գլխավոր նպատակներից է ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական, սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Առաքելության իրագործման նպատակով ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ հաշվապահների հետ, կազմակերպում և անց է կացնում նրանց վերապատրաստման և ուսուցման դասընթացներ, ապահովում է իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ, իրականացնում է օրենսդրական խորհրդատվություններ: