Փետրվարի 13-ին կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը,  որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:  

Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում:

Հարցման արդյունքներով «Տարվա մարզիկ» անվանակարգում մրցանակը տրվեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին։

Մարզիկն ու իր կինը ինստագրամի իրենց էջերում լուսանկարներ են հրապարակել մրցանակաբաշխությունից: Միհրան Հարությունյանը լուսանկարին կից գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով International Media Holding-ին: