Իտալացիների շրջանում տարածված է տեսակետ, ըստ որի՝ կան «լավ» մաֆիոզներ, որոնք չեն սպանում և «վատ» մաֆիոզներ: Երկար տարիների ընթացքում մաֆիոզ կլանները ձևավորել են կյանքի իրենց յուրօրինակ սկզբունքները և յուրահատուկ իմաստությունը, որը օգնում էր նրանց գոյատևել և հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները: 

Մենք առանձնացրել ենք պատմության ամենահայտնի և արդեն լեգենդ դարձած մաֆիոզների մի շարք վառ, դիպուկ ցիտատներ և խորհուրդներ.

 

1.Հետևիր այն խորհուրդներին, որոնք քեզ առավելություն են տալիս: Այդ խորհուրդները ոչ մեկին մի տուր:

2.Եթե ստում ես՝ կարճ կապիր:

3.Ձկանը սպանում է բաց բերանը:

4.Մի դիպիր պրոբլեմին, մինչև որ չդիպչի քեզ:

5 Զգույշ խաղալով՝ միանշանակ կպարտվես:

6.Պատահական զուգադիպություններ չեն լինում:

7.Հիմար է նա, ով չի կարողանում քողարկել իր իմաստնությունը:

8.Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների, իսկ մենք կկազմակերպենք նրանց հանդիպումը:

9.Մեկ րոպե համբերությունը հարմարավետության 10 տարի է:

10.Արծիվը  ճանճեր չի որսում:

11. Ոչ մի անձնական բան՝ բիզնես է:

12.Ես կզոհաբարեմ մի քանի տասնյակ սափրագլուխ մարդասպանների՝ հանուն մեկի, ով կարողանում է լուծել խնդիրները բանակցելով:

13.Խոստումից հեշտ ոչինչ չկա:

14. Խնձորենին թափ մի տուր, երբ խնձորը հասնի՝ ինքը կընկնի:

15.Օձին իր բնից հանել է պետք օտար ձեռքերով:

16. Մանկությանս օրերին Աստծուց հեծանիվ էի խնդրում, հետո հասկացա , որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես գողացա հեծանիվը և սկսեցի Աստծուց մեղքերի թողություն խնդրել:

17.Երբեք մի վիճիր հիմարների հետ:

18. Գետի խորությունը երկու ոտքերով մի ստուգիր:

19.Աշխարհը պատկանում է համբերատարներին:

20. Դաստիարակված եղիր բոլորի հետ, շփվիր շատերի հետ, ընկերություն արա ընտրյալների հետ: