«3D Crystal Shop» ընկերությունն առաջարկում է յուրօրինակ և տարբերվող հուշանվերներ և կախազարդեր: Այն մասնագիտացված է բյուրեղապակյա հուշանվերների մեջ լազերային փորագրությամբ: Լազերային եղանակով կատարվում է երկչափ և եռաչափ լուսանկարների, պատկերների, այդ թվում՝ ֆիրմային լոգոների և գրվածքների փորագրություն՝ տարբեր չափերի և ձևերի բյուրեղապակիների մեջ: Գրվածքը կամ նկարազարդումն ապակու ներսում արվում է լազերային եղանակով:  
 
Գեղեցիկ և չկրկնվող արտադրանքի տարատեսակ դիզայներական լուծումներից զատ, ընկերության արտադրանքի առանձնահատկություններից մեկն էլ բարձրակարգ տեխնոլոգիաներով աշխատելն է, որի արդյունքում արտադրանքը որակով և տարբերվող է լինում: 
 
«3D Crystal Shop»-ում հուշանվերներ, կախազարդեր կգտնվեն 15 000-85 000 դրամի սահմաններում: Ընկերությունն առաջարկում է նաև բյուրեղապակյա կախազարդեր՝ 6 000 դրամից սկսած: Սակայն հարկավոր է ընդգծել, որ որոշակի քանակի դեպքում գնային քաղաքականությունը հնարավոր է փոփոխվի՝ ի շահ գնորդի:
 
Յուրաքանչյուր միջոցառում կարելի է յուրահատուկ և տարբերվող դարձնել՝ այս հուշանվերների շնորհիվ: Հաճելի անակնկալ կարելի է մատուցել գործընկերներին և հաճախորդներին՝ կորպորատիվ լոգոտիպով հուշանվերի տեսքով, կամ օգտագործել բյուրեղապակիները՝ ընկերության արտադրանքի և բրենդինգի գովազդի համար: Այն կարող է դառնալ կրեատիվ նվեր սիրելիի համար, երբ նրա լուսանկարը դաջվի ապակու մեջ:
 
«3D Crystal Shop» ընկերությունը Հայաստանում ոլորտի միակ ներկայացուցիչն է: Հայկական շուկայում է մեկ տարուց ավելի և այս ընթացքում հասցրել է համագործակցել մի շարք կազմակերպությունների հետ՝ DFA, GOLDS GYM, BetConstruct Armenia, Yeremyan project, Հարավ Կովկասյան Երկաթուղիներ, GLOBE Travel, Beeline, ALEX Textile, ALFA DELTA, Arpinet, ArtLunch և այլն: