Էլեկտրոնային առողջապահության համակարգը էլեկտրոնային դեղատոմսերի մասով մինչեւ տարեվերջ նախատեսվում է գործարկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ էլեկտրոնային դեղատոմսի գործարկման ժամանակ հնարավորություն կա երկարաձգելու բժշկի հետ կապ հաստատած հիվանդի դեղատոմսի ժամկետը: «Դա հնարավորություն է տալու խուսափել ավելորդ հաճախումներից»,-նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով' քաղաքացիները ստիպված չեն լինի թղթային տարբերակով դեղատոմսերը փոխանցել դեղատներին: «Դեղատների համար հասանելի կլինի բժշկի դուրս գրած դեղատոմսը: Երբ բժիշկը դեղատոմսը դուրս կգրի, այն էլեկտրոնային համակարգում կլինի անձնավորված: Քաղաքացին կայցելելի դեղատուն, կտրամադրի իր տվյալները, իսկ դեղատան աշխատակիցը դրանք կմուտքագրի համակարգում և հնարավորություն կունենա տեսնել դուրս գրված դեղատոմսը»,-նշեց Սերգեյ Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ պատժամիջոցներով չի, որ դեղատոմսերի ներդրումը պետք է հաջողություն ունենա:
«Այն շահառուները, ովքեր ներգրավված են այս գործընթացի մեջ, պիտի հասկանան, որ սա է քաղաքակիրթ ճանապարհը դեղերի դուրսգրման համար»,-ասաց բանախոսը: