«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի պետական համալսարանում բողոքի նոր ալիք է հասունացել: ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է նվազեցնել ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում արտասահմանյան գրականություն առարկայի դասաժամերը: Ընդ որում, բուհի ղեկավարությունն այս քայլին գնացել է ֆակուլտետում բարեփոխումների անվան տակ, ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի նախաձեռնությամբ: Բայց նկատենք` ժամաքանակների կրճատումն իր հետեւից կբերի նաեւ աշխատավարձերի նվազեցման:

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համալսարանի դասախոսներից շատերը պնդում էին, որ դրա հետեւանքով միգուցե ոմանք գործազուրկ դառնան: Սակայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդ հարցը ընդհանրապես չի քննարկվում, այն լուծվելու է ապրիլի վերջին: Չեմ կարող հիմա ասել, թե ինչպես: Ինչպես գիտխորհուրդը կորոշի, այդպես էլ կլինի»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: