Փետրվարի 22-ին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող:

Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը«Ոչ մի բան մեկնաբանության ենթակա չէ: Առողջական վիճակը կայուն է, հրազենային վնասվածքներով: Զինվորը վիրահատվել է, կարևորը, որ կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այլ մանրամասներ հաղորդել չի կարող:

Ըստ տեղեկությունների՝ Բերդի զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Նա փետրվարի 22-ին տեղափոխվել է Երևան, Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Նախնական տեղեկություններով` հրազենային վնասվածքների պատճառը ծառայակցի հետ անհաջող կատակն է եղել: