«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հյուրն այս շաբաթ երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանն էր։
Վերջինս անդրադարձլ է հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտներին առնչվող խնդիրներին և ամենաարդիական հարցերին։
«Մեկ-մեկ պետք է լսել այն մարդկանց, ովքեր ավելին կարող են, քան դու: Մենք ունե՞նք լսելու հատկություն՝ ես չգիտեմ: Չարության համար կուտակված մեծ պատճառներ կան, մարդիկ չարանում են սոցիալական վիճակից, օրենքին ոչ հավասար ենթարկվելուց, շատ բաներ կան, ես բոլորովին չեմ զարմանում: Խնդիրն էլ հենց դա է՝ ինչպե՞ս անենք, որ այդ չարությունը մի քիչ պակասի, որովհետև չարությամբ երկիր չես կարող կառուցել: Չար մարդը զբաղվում է այնպիսի բաներով, որ ոչ մի արժեք չունի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: