Խոր վրդովմունքով տեղեկացանք համացանցում Արա Աբրահամյանի հասցեին ՌԴ-ում քիչ հայտնի ոմն գործարար Ռուբեն Գրիգորյանի հրահրած «անզուսպ խրախճանքին»:
Պարո՛ն Գրիգորյան, իրեն հարգող մարդը չպետք է իր գործնական խնդիրներն անձնականի վերածի, քանի որ համացանցի օգտատերերը պարտավոր չեն իմանալ, թե ինչպես եք դուք ուրիշի սպիտակեղենը փորփրում: Այնուհանդերձ, մենք մեր պարտքն ենք համարում անդրադառնալ այս թեմային, որն անուղղակի վերաբերում է նաև մեզ: Արա Աբրահամյանի հետ ձեր գործնական խնդիրները մեզ չեն հետաքրքրում: Հարգեք ձեզ, իսկ մենք հարգանք ենք պահանջում մեր՝ օգտատերերիս հանդեպ: Մի՛ լցրեք համացանցը ձեր բամբասանքներով:
Ավելի քան 20 տարի է, ինչ մեր հանրապետության ծնողական, դպրոցական հանրությունն աշխատում է Արա Աբրահամյանի հետ, այնպես որ գիտենք հանրապետության համար նրա արած օգտակար գործերի մասին, մասնավորապես դպրոցների համակարգչայնացման ծրագրին:
Եվ դա այն տարիներին, երբ դպրոցներում համակարգիչներն անիրականանալի երազանքներ էին: Աբրահամյանի հսկայական ֆինանսական աջակցության շնորհիվ ավելի քան 700 դպրոց և բուհ նվեր են ստացել համակարգչային դասարաններ և լսարաններ: Իրականացված «Հայաստանի և Արցախի դպրոցների համակարգչայնացումը` համազգային հոգատարություն» ծրագիրը հանրապետության համար մեծ ռազմավարական նշանակություն ունեցավ: Եվ պատահական չէ, որ այս նախաձեռնությանը արձագանքել են բազմաթիվ հայ գործարարներ: Բայց, ցավոք, դուք այդ ցուցակում չկայիք:
Ռուսաստանի հայերի նախաձեռնությամբ և Արա Աբրահամյանի ֆինանսական միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 400 համակարգիչ՝ հանրապետության մարզերում անապահով ընտանիքների երեխաների ու երիտասարդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցողների համար համակարգչային կենտրոններում անվճար ուսուցում կազմակերպելու համար:
Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարմամբ իրականացվող մեծ նշանակություն ունեցող մեկ այլ նախագիծ էին «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» կարգախոսի ներքո լավագույն գրական աշխատանքների մրցույթները: Ծրագրի նպատակային լսարանը եղել են Հայաստանի, Արցախի, Սփյուռքի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները և ուսանողները: Նախագծի հիմնական նպատակն էր ներկա սերնդի հայ երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրություն, հայրենիքի հանդեպ հպարտություն և հայրենիքին ծառայելու պատրաստակամություն:
Արա Աբրահամյանի ղեկավարության ներքո իրականացվող բազմակողմանի ծրագրերից իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների համար անցկացված «Երգը՝ բարեկամության կամուրջ» երկարաժամկետ նախագիծը, որի նպատակը Հայաստանում ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի տարածումն է: Փառատոնն անցկացվում է 2010 թվականից: Ծրագրի նպատակային լսարանը հանրապետության բոլոր դպրոցների 400 հազար աշակերտներն են եղել:
Մենք Արա Աբրահամյանի կողմից իրականացված միայն մի քանի ծրագրի վրա ենք կանգ առել, որոնք անցկացվել են մեր երկրի ապագան ընդգրկող դպրոցական և համալսարանական երիտասարդների շրջանում:
Պարո՛ն Գրիգորյան, եթե դուք այդ լայնածավալ աշխատանքների մի փոքրիկ մասն իրականացնեիք, ապա կկարողանայիք պատկերացնել Արա Աբրահամյանի կատարած աշխատանքների գինը:
Մեր խորհուրդն է ձեզ՝ չարակամների ջրաղացին ջուր մի լցրեք:
Օֆելյա Թադևոսյան՝ №31 դպրոցի տնօրեն
Անահիտ Խեչումյան՝ №67 տպրոցի տնօրեն
Մարիա Խախամյան՝ «Փոքրիկ իշխան» դպրոցի տնօերն
Արմինե Սողոյան՝ №105 դպրոցի տնօրեն
Պայծառ Էկիմբաշյան՝ №24 դպրոցի նախկին տնօրեն
Ժաննա Հովհաննիսյան՝ №29 դպրոցի նխկին տնօրեն
Անահիտ Սարգսյան՝ №5 դպրոցի նախկին տնօրեն
Նաիրա Դանիելյան՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի
Լիլյա Դավթյան՝ երաժշտության ուսուցչուհի
Գոհար Աղախանյան՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի
Ռուզաննա Ջամբազյան՝ «Երգը՝ բարեկամության կամուրջ» չորրորդ փառատոնի ռեժիսոր
Անահիտ Շախզադեյան՝ «Երգը՝ բարեկամության կամուրջ» փառատոնի կազմակերպիչ, կոմպոզիտոր
Սոնա Մովսիսյան՝ «Գառնի» վոկալ խմբի ղեկավար, «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» ծրագրի կազմակերպիչ
Vesti.am