ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 3-4-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես՝ Լոռու մարզի «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի մոտակայքում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ, «Քոթուկներ» կոչվող չգործող ռեստորանի և Ծերանոցի միջև ընկած տարածքում' մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Ալվանք գյուղի մոտակայքում՝ մոտ 2000 քմ:

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: