Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են  ճեպազրույցները, որոնց օրակարգում ՀՀ նախագահի, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի, ՍԴ անդամի ընտրություններն են:

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ԵԼՔ-ն իր ղեկավարությամբ պատրաստ է գնալ իշխանափոխության, եթե լինի ժողովրդի կամարտահայտությունը։ 

 

«Եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որը եղել է 2008 թվականի մարտին, ես երաշխավորում եմ, որ կլինի իշխանափոխություն, իսկ եթե այս խնդիրը չի հուզում ՀՀ քաղաքացիներին, մենք ստիպված կլինենք արձանագրել ստատուս- քվոն։ Մենք արձանագրում ենք պրոբլեմը, որը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետն է»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ իրենք ճանապարհային քարտեզ ունեն և այն քննարկվում է և՛ ԵԼՔ դաշինքում, և՛ այլ կուսակցություններում։

Փաշինյանը նշեց, սակայն, որ իշխանափոխության համար 1000 հոգին բավարար չէ և իրենց պետք է ժողովրդի ուժեղ ճնշում։ 

«Ազգային ժողովի օրակարգը եթե նայեք՝ կհասկանաք, որ ներդրվում է վարչապետական դիկտատուրայի համակարգը և թույլ տվեք ասել, որ նման համակագ կարող է կառուցվել միայն Սերժ Սարգսյանի համար»,-խոսքը եզրափակեց Փաշինյանը։