Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այժմ շարունակվում է այն ուղին, որը ցանկացել է իրագործել Սպարապետ Վազգեն Սարգսյանը:
 
Երբ խոսվում է պատերազմի վերսկսման մասին, պարբերաբար շեշտվում է, որ Վազգեն Սարգսյանի նման լիդերներ են պետք, նրա տեսակն այսօր կա՞ հարցին ի պատասխան՝ Խաչատրյանն ասաց.

«Իհա՛րկե կա: Նրա ընկերները, նրա մարտական ընկերներն այսօր պատրաստակամ են: Ինչքան էլ պատերազմ վերսկսվի, չեմ կարծում, որ մեր ժողովուրդը մտահոգվելու խնդիր ունի: Ինչքան էլ ուզում է սկսվի՝ մենք պատրաստ ենք դիմակայելու և մեր սահմանները պահելու: Ունենք հզոր բանակ, պատրաստակամ երկրապահ: Մենք չպետք է պատերազմից վախենանք:

Ապրիլյան պատերազմը մեզ համար դաս էր, որ թուրքը մնում է թուրք, ով ցանկացած պահի կարող է մեզ անակնկալի բերել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրանից հետո ավելի պատրաստ ենք:

 

Խոսելով Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելու փաստին, Սուրիկ Խաչատրյանը նկատեց, որ նա մեծ ինտելեկտի տեր անձնավորություն է, ունի մեծ կապեր դրսում, որոնք կնպաստեն մեր երկրին: 

Հարցին՝ Ձեզ համար է՞լ է անփոխարինելի Սերժ Սարգսյանը որպես երկրի ղեկավար, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. 

«Իհա՛րկե, դա կյանքն է ապացուցել: Այս 30 տարին ապացուցել է, որ իսկապես ինքն անփոխարինելի է»: