Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ մինչ այս պահը ՀՀԿ-ում դեռ չի եղել վարչապետի թեկնածուի մասին քննարկում, վարչապետի ընտրության օրն էլ կնշանակվի կանոնակարգի համաձայն և որևէ խախտում չի լինի։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրենք դեռևս չեն շտապում որոշում կայացնլ: 

 

Վերջինիս խոսքով՝ սակայն, իրենցից առավել՝ շտապում է ընդդիմությունը, և եթե ընդդիմադիրներն առաջարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությունն, իրենք կարող են այդ հարցը քննարկել։ 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ անակնկալների այս հարցում պետք չէ սպասել. ամեն գիշեր քաղաքականության մեջ բաներ են փոխվում և պետք է զինվել համբերությամբ և սպասել։

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա տղամարդու տված իր խոստմանը, Բաղդասարյանը նշեց, որ տղամարդու խոսքը քաղաքականության մեջ չեն գնահատում, այն գնահատում են ապրած տարիներով․  «Տղամարդկությունը քաղաքականության մեջ պետք չէ դրսևորել, քաղաքականության մեջ ամեն օր, ամեն բան կարող է փոխվել»,-ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ Սերժ Սարգսյանը, եթե հրաժարվի իր թեկնածությունն առաջադրել, պետք է հիմնավորի և խմբակցությունը ներկայացնի իր պատճառաբանությունները և քաղաքական թիմին Սերժ Սարգսյանը կենթարկվի այնպես, ինչպես իրենք են ենթարկվում նրան։