Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մարտի 7-ին Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ: Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել էնստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգևով:
«Սիրելի՛ պարգևատրվածներ,
Սիրելի՛ տիկնայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ և իհարկե վաղվա տոնի առիթով, որ տևելու է մեկ ամբողջ ամիս, այնուհետև ողջ տարին՝ ընդհուպ մինչև հաջորդ տարվա մարտի 8-ը:
Որևէ հասարակության ժամանակակից և կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից:
Մեր անցած պատմական ճանապարհը և հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան: Մեր հասարակության մեջ նրանք ունեն այդ դերակատարությունը: Իհարկե, կցանկանայի ասել՝ լայն դերակատարություն, լայն ներգրավվածություն ունեն, բայց այդ աշխատանքը մեր ապագա աշխատանքների մի մասն է: Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ և՛ ակտիվորեն պետք է մասնակցեն, և՛ նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել և կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը: Դա չափազանց կարևոր է: Եվ չնայած խոսքերս չկարողացա լիարժեքորեն ասել այն առումով, որ շատ մեծ ներգրավվածություն չկա, սակայն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ տարեցտարի կանայք ներկայացվում են մեր պետական կառավարման բոլոր մակարդակներում, և չկա հանրապետությունում մի ոլորտ, որտեղ կանայք ներկայացված չլինեն:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ և՛ պարգևների, և՛ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ դուք մշտապես լինեք կանացի, մեզ բոլորիս՝ և՛ հասարակությանը, և՛ տղամարդկանց, պարգևեք ջերմություն, ոգևորություն, իհարկե նաև՝ սթափություն: Սա շատ կարևոր հանգամանք է:
Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ: Նախագահն առաջարկել է նրանց ներկայացնել իրենց տեսակետները, նկատողությունները, առաջարկությունները և պետության կողմից կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և պետական կառավարման համակարգում ավելի մեծացնելու, ներգրավվածությունը խրախուսելու ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:
Նախագահը Կանանց տոնի կապակցությամբ պարգևատրել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց
19:23 - 7.Մարտ.2018
Առաջարկում ենք նաև
08/03/17 12:47
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի շնորհավորանքը՝ կանանց տոնի կապակցությամբ
08/05/16 18:05
Արցախի Նախագահը Եռատոնի կապակցությամբ պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների
08/03/16 12:31
Արման Վարդանյանի շնորհավորանքը՝ Կանանց տոնի կապակցությամբ
09/03/15 15:10
Արամ Ա-ն շնորհավորել է կանանց միջազգային տոնի կապակցությամբ
21/12/14 00:01
ՀՀ Նախագահը ԱԱԾ մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է ծառայության մի խումբ աշխատակիցների
07/03/14 12:03
Հաճելի անակնկալ կանանց տոնի կապակցությամբ (տեսանյութ)
02/06/23 16:16
Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական բարեկամության ամրապնդմանը. ՀՀ նախագահ
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
21/01/21 13:56
Նախագահը հետմահու պարգևատրել է մի խումբ զինծառայողների
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան