Ռուսական «Տիգր» տեսակի զրահամեքենաների նոր մոդիֆիկացիաներ են մշակվում:

 

Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ռազմաարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկովը: Նրա խոսքով` այս պահին աշխատանքներ են տարվում մի քանի նախագծերի վրա:

 

«Խոսքը հրամանատարական-շտաբային, ղեկավարման, տիեզերական կապի, ռադիացիոն և քիմիական հետախուզության, ծառայողական-գրոհային հետախուզական և այլ տիպի մեքենաների մասին է»,- ասել է նա: