Երեկ՝ մարտի 18-ին, ՌԴ-ում կայացան նախագահական ընտրություններ: Թեկնածուները 8-ն էին.
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, «Յաբլոկո» կուսակցությունից առաջադրված Գրիգորի Յավլինսկին, գործարար-օմբուդսման Բորիս Տիտովը («Առաջընթացի կուսակցություն»), «Ռուսական համաժողովրդական միության» կողմից առաջադրված Սերգեյ Բաբուրինը, հեռուսաստահաղորդավար Քսենիա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն») և Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»):
Խորհրդարանական կուսակցություններից կամ, այսպես ասած, համակարգային ընդդիմությունից ևս երկու թեկնածու է գրանցվել Վլադիմիր Ժիրինովսկին (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) և Պավել Գրուդինինը («Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն»):
Նշենք, որ Հայաստանում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիների համար բացվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատանը և Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը:
Հայաստանում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցած քաղաքացիներից երկուսին, սակայն, թեկնածուների ցանկը չի բավարարել եւ նրանք քվեաթերթիկում ավելացրել են իրենց նախընտրած թեկնածուների անունը: Լուսանկարները՝ ստորեւ.