Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 10 հարց:
Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար:
Օրակարգում ներառված են այնպիսի կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, ինչպիսիք են «Կառավարության կառուցվածքի և գործունեության», «Քաղաքացիական ծառայության մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» և այլ օրենքի նախագծեր: