Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար, հայեր» խորագիրը կրող հոլովակը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընտրվել է Կաննի 71-րդ կինոփառատոնին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է analitikaua.net-ը:
Կինոփառատոնի ընթացքում հոլովակը կցուցադրվի ոչ մրցութային CANNES SHORT FILM CORNER ծրագրի շրջանակներում: Այն ցուցադրության կդրվի կինոշուկայի ուկրաինական տաղավարում: Ուկրանիայի հայերի միության մամուլի ծառայությունը նաև հիշեցնում է, որ հոլովակն արդեն իսկ մասնակցել է միջազգային կինոփառատոնների: Մասնավորապես, հոլովակը պատվավոր երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում: Անիմացիայի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և նրա գործընկեր Անդրեյ Լիդագովսկին: