Պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը հայտարարում է, որ Մերձավոր Արևելքի հայությունը վտանգի տակ է, ինչպես նախկինում էր, և եթե սիրիահայության խնդիրը չլուծվի, նրանք իրնեց կրոնական հայացքների համար մշտապես լինելու են խոցելի․ «Ինչ է սպասվում՝ չեմ կարող ասել, որովհետև տեղի են ունենում դինամիկ, անտրամաբանական թվացող զարգացումներ։ Ես ոչ միայն սիրիահայությանն եմ կոչ անում, այլ նաև համեմատաբար իբրև թե անվտանգ թվացող Մերձավոր Արևելքի մյուս հայկական գաղութներին՝ Եգիպտոսին, Հորդանանին, Լիբանանին՝ կամաց-կամաց լուծարել իրենց ունեցվածքներն ու տեղափոխվել, որովհետև այդ երկրներում հեռանկար չունի հայությունը»,-ասաց պատմաբանը՝ ընդգծելով, որ Մերձավոր Արևելքում հայերը շարունակում են ապրել, քանի որ այնտեղ ունեն աշխատանք։
Յազըճյանը վստահ է՝ եթե հայերը գան Հայաստանն՝ նաև այստեղ կկարողանան փող աշխատել․ «Աղբանոցի շշեր չեն հավաքի, այստեղ թեև նեղություններ կկրեն, բայց կկարողանան աշխատել։ Հայաստանում նրանք ունեն որոշակի առավելություններ, որոնք մեր տեղացի հայրենակիցերը չեն գիտակցում, որովհետև չեն կորցրել, որպեսզի իմանան դրա արժեքը։ Հայաստանում ընդհանրապես չկա կրոնական և ազգային խտրականություն»,-նկատեց պատմաբանը՝ հավելելով, որ սիրիահայերը պետք է լուծարեն իրենց ունեցվածքը և տեղափովեն Հայաստան՝ գիտակցելով, որ ինչքան էլ այնտեղ ապրեն, նույնիսկ եթե քաղաքացի լինեն, այդ երկրները իրենց հայրենիքը չեն և չեն էլ կարող լինել։
Վերջինս նկատեց նաև որ քանի որ ռուսների թողտվությամբ թուրքերի ձեռքերը երկարել են, ուստի հրատապ անհրաժշետ է կազմակեպրել հայերի ներգաղթը Հայաստան։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: