«Ժամանակ» թերթը գրում է.

«Այսօր ԱԺ խմբակցությունները հրավիրված են մասնակցելու շաբաթօրյակի: Խմբակցություններից յուրաքանչյուրին ԱԺ տարածքում մի հողակտոր է հատկացված, որի վրա նրանք պետք է ծառ տնկեն:

Քիչ հավանական է, որ պատգամավորներն իրենք ծառերի համար փոսեր փորեն, դա նրանց փոխարեն արած կլինեն աշխատակազմի ներկայացուցիչները,: Պատգամավորները կլցնեն հողը եւ կնկարվեն տեսախցիկների առջեւ՝ իբրեւ, ի վերջո, ինչ-որ օգտակար գործ կատարած մարդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում