Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը մարտի 31-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Զրուցակիցները խոսել են 2018 թվականի հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ:

Կողմերն քննարկել են նաև Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության համար բացվող հնարավորությունները: