Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, թե «խորապես ազդվել է» Փհենյան այցելած ու Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում համերգով հանդես եկած հարավկորեական փոփ խմբի ելույթից:

Կիմ Չեն Ինը և նրա կինը՝ Ռի Սոլ Յուն, ով, ի դեպ, նախկին երգչուհի է, ներկա էին հարավկորեական K-pop խմբի համերգին, ինչը, դիտորդների կարծիքով, ևս մեկ վկայություն է, որ կորեական երկու պետությունների հարաբերություններում որոշակի ջերմացում է սկսվել: