«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայում սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: Դեռ մեկ տարի էլ չի անցել ծառայության պետի պաշտոնում նշանակվելու օրից, բայց ծնունդով սպիտակցի ՀՀԿ-ական պաշտոնյան հասցրել է այնքան հարստանալ, որ ամառանոցային թանկ բնակավայր համարվող Բյուրականում շինարարական աշխատանքներ է ծավալել:

 

Հիշեցնենք, որ Սահակյանը պաշտոնը ստանձնելուց հետո անհաշտ պայքարէր ծավալել համակարգում առկա կոռուպցիայի դեմ: Նա կոռուպցիայի դեմ պայքարի իր ճանապարհին չէր խնայել անգամ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հովանավորյալներին, որոնք ֆինանսական չարաշահումներ էին թույլ տվել:

Դրա հետեւանքով, ըստ մամուլի տեղեկությունների, լարվել էին վերջինիս եւ Արտեմ Ասատրյանի հարաբերությունները:

Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, կենսաթոշակների յուրացման գործով ազատազրկված Վազգեն Խաչիկյանը եւս առանձնատուն կառուցելու մղում ուներ: Նա իր առանձնատունը կառուցել էր վերոնշյալ պաշտոնը ստանձնելուց շատ չանցած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում