BBC News-ը հաղորդում է, որ Վատիկանում ձերբակալվել է քահանա Կարլո Ալբերտո Կապելայինը' մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու և տարածելու մեղադրանքով։ Նա նախկինում աշխատել է ԱՄՆ-ում՝ Սուրբ գահի դեսպանատանը։

2017-ի աշնանը, հնարավոր խախտման մասին Վաշինգտոնից տեղեկություն ստանալուց հետո, Վատիկանը նրան հետ է կանչել ամերիկյան դիվանագիտական առաքելությունից։ ԱՄՆ կառավարությունը խնդրել է քահանային զրկել դիվանագիտական անձեռնմխելիությունից, որպեսզի երկրի տարածքում նրան պատժելու հնարավորություն լինի։

Սուրբ գահը հայտարարել է, որ ինքը կհետաքննի միջադեպը։

Երկրի իշխանությունները տղամարդուն կասկածում են արգելված կոնտենտ պահելու և համացանցի միջոցով այն տարածելու մեջ։ Կապելային հետ կանչելուց հետո Կանադայում տվել են նրա ձերբակալման օրդերը։