Հայաստանի հանրապետության վարչապետի ընտրության օրը հայտնի է.

«Քանի որ ՀՀ նախագահն ստանձնել է իր պաշտոնը եւ Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 140-րդ հոդվածի, հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին, ժամը 12-ին՝ իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում»,-Ազգային ժողովի նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: