Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ դեպքի մասին բացատրություններ տալու, Երևանի բնակիչ՝ 15-ամյա Վ. Բ.-ն է։

Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նրան դանակահարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ա. Հ.-ին։

Ոստիկանությունն այսօր դեպքի մասին պատմող տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: