«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է.

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ Վիկտոր Պոզնիխիրը հայտարարել է, որ ապրիլի 12-ից Սիրիայի արևելյան Ղուտա շրջանի Դումա քաղաքում կգործի ռուսական ռազմական ոստիկանությունը: Պոզնիխիրը նաև շեշտել է, որ Դումայի բնակիչներին մատակարարվում է անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ թե՛ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի, թե՛ ՄԱԿ-ի կողմից:

Ռուսական ռազմական ոստիկանության ուժերը քաղաքում կտեղակայվեն անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման ու բնակիչներին ուղղված օգնության կազմակերպման նպատակով: