Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակ այցելեց և «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ու մյուս ցուցարարներին միացավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պայքարին նշեց, որ հայ ժողովուրդը տարիներ շարունակ պայքարել է և սա դրա շարունակությունն է:

Նշենք, որ ապրիլի 9-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ: «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը սրան արձագանքել էր, որ նման կերպ արտահայտվելով, Րաֆֆի Հովհհանիսյանը բացահայտեց, որ ինքը Բաղրամյան 26-ի «հաճախորդ է»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում իր կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Միայն շնորհակալություն եմ հայտնում և բարին մաղթում: Զարուհին շատ ակտիվ գործիչ է, ով անցել է «Ժառանգության» դպրոցը, մեծ ավանդ ունի քաղաքացիական իրավունքների համար պայքարում: Եվ եթե դա իր տեսակետն էլ, ես էլ ունեմ իմ տեսակետը, բայց չեմ ասի»,- ասաց նա: