Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գրիգոր Լուսավորչի փողոցից Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ցույցի մասնակիցները երթով շարժվեցին ետ՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Քաղաքի կենտրոնական փողոցները փակելուց և ակցիա իրականացնելուց հետո նրանք վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։
Այս պահին բոլորը հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ կան նաև ոստիկանական ուժերի կուտակումներ։
Այս պահին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են հանրահավաքը։