«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը պատռեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնած ծանուցումը՝ կապված հավաքները դադարեցնելու հետ:

«Ոստիկանությունը որոշում է կայացրել հավաքները դադարեցնելու վերաբերյալ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի: Դուք որպես կազմակերպիչ եք, սա փոխանցում եմ ձեզ, որ տեղեկացնեք հավաքի մասնակիցներին: Հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով նախատեսված կարգով կդիմի գործողությունների»,- ասաց Օսիպյանը:

Սակայն Փաշինյանը վերցրեց և պատռեց ծանուցման թուղթը:

«Հայաստանում սկսված է տոտալ քաղաքացիական շարժում»,- հայտարարեց Փաշինյանը: