Գյումրիում ակտիվիստները փակել են թատերական հրապարակ տանող ճանապարհները: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրիում բուհերի ու քոլեջների ուսանողները, ինչպես նաև ավագ դպրոցների ու վարժարանների բարձր դասարանցիները երթի ելնելով փակել են Գյումրու շատ ճանապարհներ:
Հավաքվելով Շիրակի մարզպետարանի, ապա Գյումրու քաղաքապետարանի մոտ՝ ուսանողները շարժվել են Վարդանանց հրապարակ: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հորդորել են բնակիչներին հանգիստ երթ անցկացնել և զերծ մնալ օրինախախտումներից: Այս պահին հավաքի մասնակիցները նստացույց են անում թատերական հրապարակին հարող փողոցում:
Քաղաքում երթեկությունը կաթվածահար է եղել։