Ապրիլի 19-ի Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց։ Օրակարգային հարցերից ամենավերջինը՝ 20-րդը, որը զեկուցելու է Արման Սահակյանը, գաղտնի է, մնացած 19-ը հարցերից 11-ը չզեկուցվող են։

Չզեկուցվող հարցերից են օրինակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի՝ «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին հարց, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող, հարկերից ազատվող հողատարածքներ ունեցող համանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին հարցը, Քաղաքաշինության պետական կոմիտեի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր (Երևան քաղաքի Ադոնց 6 հասցե)» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու մասին և այլ հարցեր։

Նշենք, որ չզեկուցվող հարցերի քանակը զգալի շատ էր նաև Կառավարության նախորդ նիստում. 40-ից 15-ը ևս չզեկուցվող էին․ այս տեմպերով շարունակելու պարագայում կստացվի, որ Սերժ Սարգսյանի վարչապետությամբ և՛ Կառավարության նիստերը դարձան փակ, և հարցերը՝ չզեկուցվող, ինչը չի խոսում ժողովրդավարության մասին։