Այս պահին լարված իրավիճակ է Երևան—Աբովյան մայրուղու վրա։ Ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկում ցուցարարներին և խոչընդոտում լրագրողների աշխատանքը։

Լարված իրավիճակ է նաև Երևան քաղաքում։

Ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տալիս Ազատության պողոտայում գտնվող ցուցարարներին փակել փողոցները։ Կան մեծ թվով բերման ենթարկվածներ:

Նշենք, որ ոստիկանները մեքենաներից իջեցնում են այն վարորդներին, ովքեր միացնում են իրենց մեքենաների շչակները։