Նոր Նորքի խաչմերուկում մի խումբ անձինք փակել էին փողոցը: Ինչ-որ անձինք ոստիկանության գործառույթ էին իրականացնում, քաղաքացիներին դուրս էին բերում խաչմերուկից, տղաներից մեկը հարվածներ հասցրեց ակցիայի մասնակիցներից մեկին:
«Տեսախցիկը նկատելուց հարվածեց գլխիս, կանանցից մեկը քաշեց մազերիցս, մյուսը' պոկեց պայուսակիս քուղը: Խաղաղ անհնազանդությանը խոչընդոտած անձինք չներկայացան, սակայն քաղաքացիներն ասում են' թաղապետարանի աշխատակիցներն են: Ոստիկանության գալուց հետո թաղապետարանի աշխատակիցները սերտ շփվում էին ոստիկանների հետ»,-պատմում է lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը:
Մանրամասները' տեսանյութում: