«Միասնություն» համազգային շարժումը ողջունում է Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացու հաղթանակը:

Այս անարյուն հեղափոխությունը լավ առիթ է, որպեսզի կարողանանք հասնել լրջագույն փոփոխությունների՝ հանուն մեր երկրի զարգացման:

 

Սա միասնականության, սերնդափոխության, քաղաքացիական հասարակության հաղթանակն է և այս տրամաբանությամբ էլ պետք է հասնել հեղափոխության ավարտին, այն է՝ Հայաստանում պետք է ամենակարճ ժամանակահատվածում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունների միջոցով պետք է ձևավորել ոչ ՀՀԿ-ական իշխանություն:

Չպետք է հանդուրժել ՀՀԿ-ի վերարտադրությունը, քանի որ եկել է ժամանակը, որ Հայաստանը ղեկավարի ազատ և արդար ընտրություններով իշխանության եկած  թարմ, չկոռումպացված, նոր ուժ: