ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չցանկացավ անդրադառնալ Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ ներքաղաքական զարգացումներին: Նա միայն ասաց, որ ողջունում է վարչապետի իմաստուն որոշումը եւ խորհուրդ տվեց առհասարակ չխոսել ժողովրդի անունից:
ԼՈւՐԵՐ. com-ի դիտարկմանը՝ արդյո՞ք Հանրապետության հրապարակի բազմահազարանոց բազմությունը հենց ժողովուրդը չէր, Նիկոյանը հակադարձեց. «Դա ժողովրդի մի մասն է միայն, իսկ ամբողջը 3 միլիոն է»:
Սամվել Նիկոյանն ասաց, որ եկել է այսօրվա խորհուրդը հարգելու, այսօրվա խորհրդով ապրելու: Իսկ երեկվա կատարվածը որեւէ խորհուրդ ունի՞ ձեզ համար հարցին ի պատասխան՝ ասաց. «Այո»:
Աղավնի Սուքիասյան