Այսօր, Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի օրը, վաղ առավոտյան, ողջ ՀՀԿ-ական վերնախավը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Նա չմեկնաբանեց ո՛չ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ոչ էլ ասաց, թե ով է լինելու ՀՀԿ-ի հաջորդ վարչապետի թեկնածուն: