Հայտնի գործարար, «Ավրորա» հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանը նույնպես այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդում էր:
Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրավիճակին ու Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասաց, որ սկսված բումը պետք է պահել եւ այս ամենն արդյունք կտա միայն այն ժամանակ, երբ Հայաստանն ի վերջո դառնա ժողովրդավարական երկիր: «Պետք է ամեն ինչ անել, որ այս հրաժարականը ծառայի իր նպատակին և չստացվի այնպես, որ գա նոր օլիգարխ եւ իշխի հին օլիգարխին»,-ասաց գործարարը:
Հարցը՝ Սերժ Սարգսյանն օլիգա՞րխ էր, նա անպատասխան թողեց ու հեռացավ: