Այսօր, Ազգային ժողովում, ժամը 12։00-ին, նախատեսված է վարչապետի ընտրություն, որին մասնակցելու համար ԱԺ է ժամանել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Վերջինս նշեց, որ եկել է ԱԺ՝ իր ղեկավարած խմբակցության հետ միասնական մասնակցելու վարչապետի ընտրությանը․ «Երբ որ տեսա, որ պատգամավորներին կալանավորեցին, Ծառուկյանը հայտարարություն արեց, քաղաքական խորհրդի որոշում ընդունեց, որով հայտարարեց, որ պետք է պատգամավորներին ազատ արձակել և մենք ժողովրդական շարժման կողքին ենք»,-ասաց Ծառուկյանը։