«Ժողովուրդը նայում է ձեզ՝ անհատապես: Դուք իշխանություն չեք՝ պրծել ա: ՀՀԿ-ի իշխանությունն ավարտվել է»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ «ԵԼՔ» պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Չկա այլեւս Սերժ Սարգսյանի իշխանությունը: Դուք միաձայն չեք քվեարկելու: Անկախ դրանից, մենք միեւնույն է հաղթելու ենք: Եթե հիմա չընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա 7 օրից կնտրվի: Եթե ուրիշին բերեք, մերժելու ենք, այդ մերժման ձեւերին ծանոթ եք արդեն: Եթե ընտրություններ լինեն, ապա տոտալ վերահսկվելու են բոլոր ընտրատեղամասերը: Շանս չկա»:

 

«Տակը մնալու է ձեր անձնական քաղաքական պատասխանատվությունը սերունդների առաջ: Ձեր անուները գրվելու են պատմության մեջ, այս կողմից, թե այն կողմից, դուք եք որոշում»,-ասաց նա:

Աղբյուրը՝ A1plus.am