«Հրապարակ» թերթը գրում է․

Նախորդ օրվանից ուժային կառույցներում հատուկ դրություն է հայտարարված` ոչ միայն սահմանում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման, այլեւ ներքաղաքական իրավիճակի հետ կապված:

 

Իշխանությունները լուրջ անհանգստություններ ունեն նաեւ բանկային համակարգի փլուզման հետ կապված. այս օրերին ավանդատուները բանկերից հանում են իրենց ավանդները, բանկերը կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ, ԿԲ-ն էլ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի պահի դոլարի կուրսը, ինչը որոշակի պահից կարող է անհնարին դառնալ, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: