Brabham Automotive ընկերությունը, որը պատկանում է Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն Ջեկ Բրեբմենի որդուն՝ Դեւիդին, ներկայացրել է BT62 սուպերքառը: Բացառապես տրեկի (բոլորուղու) համար նախատեսված նորույթը կթողարկեն 70 օրինակ քանակով:
Յուրաքանչյուրի գինը կկազմի առնվազն մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ: Brabham BT62-ի ածխապլաստիկե թափքի տակ տեղակայված է 5,4-լիտրանոց մթնոլորտային «ությակ»՝ 710 ձիաուժ հզորությամբ: 972 կիլոգրամ զանգվածով երկդռնանիի տեսակարար հզորությունը կազմում է 730 ձիաուժ մեկ տոննայի հաշվով՝ ինչպես Koenigsegg Agera S-ինը: Brabham BT62-ի պատվերներն արդեն ընդունվում են: Սպասարկյալներին առաջին մատակարարումները կսկսվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Սուպերքառի յուրաքանչյուր գնորդ հնարավորություն կստանա մասնակցելու հատուկ ուսուցողական ծրագրին, որը, ինչպես նշում է արտադրողը, թույլ կտա «բացահայտել ավտոմոբիլի ամբողջ ներուժը»: