ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ինդիանափոիլիսի հարավ-արեւմուտքում Brinks ընկերության զրահապատ մեքենայի դուռն ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետեւանքով դոլարներով լի մի քանի պարկ ընկել է մեքենայից:

«Փողերով պարկերը թափվել են հենց մայրուղու վրա: Այդ ամենը ինչ-որ ֆիլմից տեսարանի էր նման. թղթադրամները ամենուր էին, մեքենաները կագնում էին, մարդիկ դուրս էին վազում եւ բռնում դրանք: Ամեն օր չէ, որ մայրուղու վրա դոլարներ են թափվում: Քաոս էր տիրում», -Fox News-ին պատմել է պարեկային ոստիկան Բրոք Մաքքոյը:

 

Ենթադրվում է, որ ճանապարհի վրա մոտ 600 հազար դոլար է եղել, սակայն ավելի ուշ՝ Associated Pressс գործակալությունը, վկայակոչելով տեղական ոստիկանության սերժանտ Ջոն Փերինին, հաղորդել էր, որ ստույգ թիվը հայտնի չէ: Ոստիկանությունը փնտրում է դպրոցական ավտոբուսի վարորդին եւ սպիտակ փիքափի չորս ուղեւորներին, որոնք հասցրել էին ճանապարհից հավաքել գումարի մի մասը:

Ոստիկանները զգուշացում են տարածել, որի համաձայն խորհուրդ է տրվում հավաքված փողերը վերադարձնել: