Բրիտանիայի ամենափնտրված մարդը՝ Ջեյմի Աքորթը ձերբակալվել է Իսպանիայում թմրամիջոցների հանցագործությամբ զբաղվելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Զինված պաշտոնյաները ձերբակալել են, երբ նա մայիսի 4-ի կեսօրին դուրս է եկել Բարսելոնայի մետրոպոլիտենի կայարաններից մեկից: Հյուսիսային Լոնդոնի բնակիչ 42-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջոցների լայնամասշտաբ մատակարարման համար:

Նա ձերբակալվել է Հանցագործությունների ազգային գործակալության, մետրոպլիտենի աշխատակից ոստիկանների և Իսպանիայի ազգային ոստիկանության համատեղ ջանքերով: