Հավայի կղզում գետնից 30 մետր բարձրությամբ լավայի «շատրվաններ» են դուրս եկել: Դրանք ավերել են մի քանի տներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ երեք փողոցում ճեղքեր կան և հորդորել է բնակիչներին տարհանել:
Ասում են, որ օդում եղել է ծծմբի երկօքսիդի՝ գազի վտանգավոր մակարդակ, և «Շտապ օգնության» մեքենայի անձնակազմն ի վիճակի չի եղել օգնել տուժածներից որևէ մեկին:
Դեպքը հաջորդել է Կիլաեա ակտիվ հրաբխի ժայթքմանը: Այդ ժայթքումից հետո մի շարք հզոր երկրաշարժեր ցնցել են տարածաշրջանը: