Հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմադիր բողոքի ակցիաներ են մեկնարակել Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում:
Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվում են «Նա մեզ համար ցար չէ» պահանջով բողոքի ցույցեր:
Ցուցարարները բողոքի ակցիաներին մասնակցում են նաև Հայաստանի դրոշներով և վանկարկում, որ ուզում են Հայաստանի նման հեղափոխություն իրականացնել:
Հավելենք, որ արդեն կան հարյուրավոր կալանավորվածներ:
Առավել շատ կալանավորվածները Յակուտսկում, Չելյաբինսկում, Կրասնոյարսկում:
Մոսկվայում կալանավորվածների թվում է Նավալնիի շտաբի աշխատակից Նիկոլայ Լյասկինը։
Նշենք, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն այսօր Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիաներ իրականացնելու համար ձերբակալել են:
«Այս պահի դրությամբ Չելյաբինսկի շտաբից 16 մարդ ձերբակալված է, այդ թվում՝ բլոգեր Արսլան Էննը, լրագրող Դենիս Իբրահիմովը և Նավալնու Չելյաբինսկի շտաբի համակարգող Բորիս Զոլոտարևսկին: Ձերբակալման հիմնավորումները տարբեր են' գողությունից մինչև ծեծ»,- հաստատում են ակցիայի ակտիվիստները ВКонтакте սոցիալական կայքի պաշտոնական էջում: