«Հաղթանակ» զբոսայգում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին շնորհավորեց օրվա կապակցությամբ և նշեց, որ այսօր նաև Նոր Հանարպետության օրն է:

«Երիտասարդները մեծ հույսեր ունեն: Ես էլ հույս ունեմ: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, և ես իմ ներդրումն անպայման կունենամ, որ կառավարությունը հաջողության հասնի, հակառակ պարագայում՝ ավելորդ են լինելու մեր հույսերը»: 

 

Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքն առաջադրվել է ՀՀ երրորդ նախագահի  կողմից և իր համար կարևոր չէ, թե ով է իրեն առաջադրել, կարևորը, որ ինքը ծառայում է իր երկրին: 

Պատասխանելով երկիրը թալանած նախկին պետական պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մասին հարցին՝ Արմեն Սարգսյանը նկատեց  «Ես ոչ դատավոր եմ, ոչ էլ կառավարություն եմ ներկայացնում: Ես հույս ունեմ, որ վարչապետը շատ արագ կկարողանա կազմել կառավարություն և նոր կառավարությունը պետք է կարողանա այդ խնդիրները լուծել: Ամենամեծ գնահատականը տալիս են Աստված, ժողովուրրդը և ժամանակը, ես դատավոր չեմ, ՀՀ նախագահն եմ, որն իր ներդրումն է բերել, որ կատարվող հեղափոխությունը լինի օրենքի սահմաններում»,- ասաց Արմեն Սարգսյանը:: 

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ է տեսել Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանը նշեց. «Սերժ Սարգսյանին հանդիպել եմ մի քանի օր առաջ, թեյ ենք խմել, և իմ տպավորությումբ՝ նա չի պատրաստվում լքել Հայաստանը»,-ասաց նախագահը: